Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Նիկոլական ուրացում

Նիկոլական ուրացում
28.08.2025 | 20:03

Նիկոլ Փաշինյանը շարունակում է բավարարել թուրքական նախապայմանները: Նա այսօր փաստացի գռեհկացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ այն վերածելով «քյարի» ու «բազառի» խոսակցության:

Նիկոլը բացասական գնահատական տվեց այն երկրներին, որոնք ճանաչել են հայերի ցեղասպանությունը և փաստացի հորդորեց մյուսներին չանդրադառնալ Հայոց ցեղասպանությանը: Այսինքն՝ հայտարարեց, որ այդ հարցը հանված է ՀՀ պետական քաղաքականության օրակարգից: Պարզ է, որ դրանից հետո Հայոց ցեղասպանության թեման փակվում է այնպես, ինչպես Նիկոլն ու Ալիևը 2022թ. հոկտեմբերի 6-ից սկսեցին փակել Արցախի թեման:

Դա բացահայտ ուրացում էր և Էրդողանի պահանջները բավարարելու քստմնելի ակտ:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3164

Մեկնաբանություններ

նդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը